-
31.05.2012|
15:14
«Լսեցե՛ք, Հակոբի՛ տան իշխան և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրավունքը, դուք, որ ատում եք բարին և չարիք եք որոնում, մորթազերծ եք անում նրանց և պոկում եք նրանց մարմիններն իրենց ոսկորներից։ Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պուտուկի մեջ եփելու համար»։
-
25.05.2012|
12:34
Կկործանվի Սամարիան, որովհետև նա իր Աստծու դեմ դուրս եկավ. նրանք սրով կընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կզարնվեն, և նրանց հղի կանայք կպատռվեն։ Դարձի՛ր, Իսրայե՛լ, դեպի քո Տեր Աստվածը, քանի որ տկարացար քո անօրենությունների մեջ։
-
21.05.2012|
11:33
Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
-
00.00.0000|
00:00
Այսպես ասաց Տերը մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով և խաղաղություն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրվեց նրանց բերանը, և նրա դեմ պատերազմ հարուցեցին։